Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

«Յակուտիա» ավիաընկերությունը նոյեմբերին կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Երևան

07.11.2012, 14:35
«Յակուտիա» ավիաընկերությունը նոյեմբերի 8-ից կսկսի Իրկուտսկից Երևան կանոնավոր չվերթեր իրականացնել, լրագրողներին ասաց Իրկուտսկում «Յակուտիայի» ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Ֆայզուլինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Յակուտիա» ավիաընկերությունը նոյեմբերին կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Երևան
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Յակուտիա» ավիաընկերությունը նոյեմբերի 8-ից կսկսի Իրկուտսկից Երևան կանոնավոր չվերթեր իրականացնել, լրագրողներին ասաց Իրկուտսկում «Յակուտիայի» ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Ֆայզուլինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Չվերթերը կիրականացվեն Boeing 737-800 օդանավով, յուրաքանչյուր հինգշաբթի: Թռիչքի տևողությունն է վեց ժամ քառասուն րոպե: Էկոնոմ դասի համար միակողմանի տոմսի արժեքը կկազմի 10,5 հազար ռուբլի  (շուրջ 136 հազար դրամ)»,- ասաց Ֆայզուլինը:

Ըստ նրա, Իրկուտսկից Երևան առաջին չվերթի (տեղի կունենա հինգշաբթի) համար ընկերությունը 105 տոմս է վաճառել, հակառակ ուղղությամբ՝ 20: «Յակուտիան» մտադիր է 2013թ.-ի ամռանն ավելացնել երթուղու թռիչքների քանակը: «Չվերթը կորուստներ չկրելու համար պետք է, որ միակողմանի ուղղությամբ օդանավում առնվազն 130 ուղևոր լինի»,- նշեց ներկայացուցչության տնօրենը:

Այժմ ոչ մի ավիաընկերություն ուղիղ չվերթ չի իրականացնում Իրկուտսկից Երևան: Այս տարվա գարնան, ամռան և աշնան որոշակի ժամանակահատվածում Իրկուտսկից Միջին Ասիա հնարավոր էր մեկնել Դուշանբե (Տաջիկստան), Տաշքենդ (Ուզբեկստան), Օշ (Ղրղըզստան):
«Յակուտիան» առաջին ավիաընկերությունն էր, որ ուղիղ չվերթեր բացեց Իրկուտսկից Եվրոպա: 2011թ.-ի գարնանն ընկերությանը պատկանող Boeing-757-200-ը Իրկուտսկ-Մյունխեն առաջին չվերթն իրականացրեց: 2011թ.-ի ընթացքում «Յակուտիան» այդ ուղղությամբ ընդհանուր առմամբ շուրջ երեք հազար ուղևոր է փոխադրել: Սակայն այդ չվերթից հետո փակեց այն՝ 2013թ.-ին այն վերսկսելու նպատակով:

«Մյունխենի չվերթը փակվեց վնասների պատճառով: Այժմ մենք բանակցություններ ենք վարում իշխանությունների, տուրգործակալությունների հետ չվերթը վերականգնելու վերաբերյալ: 2013թ.-ին չվերթի վերաբերյալ միանշանակ պատասխան դեռ չկա»,- նշեց Ֆայզուլինը:

2012թ.-ին «Յակուտիան» միակ ընկերությունն էր, որը Ճապոնիա էր մեկնում չարտերային չվերթով: «Ամռանը մենք հինգ չվերթ իրականացրեցինք դեպի Ճապոնիա: Հնարավոր է` չարտերը 2013թ.-ին էլ լինի»,- ասաց ավիաընկերության ներկայացուցչության տնօրենը: -0-