Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ավելի քան 100 ընկերություն իր արտադրանքը կներկայացնի «Yerevan Show 2014» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին

13.10.2014, 17:50
Ավելի քան 100 ընկերություն իր արտադրանքը կներկայացնի «Yerevan Show 2014» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին, որը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 25-28–ը, ասաց «Մերիդիան» հոլդինգի նախագծերի ղեկավար Նիկա Մանուկովան։  
Ավելի քան 100 ընկերություն իր արտադրանքը կներկայացնի «Yerevan Show 2014» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 100 ընկերություն իր արտադրանքը կներկայացնի «Yerevan Show 2014» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին, որը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 25-28–ը, ասաց «Մերիդիան» հոլդինգի նախագծերի ղեկավար Նիկա Մանուկովան։  
«Ցուցահանդեսին այս տարի մասնակցում է ավելի քան 100 հայտնի ոսկերչական, ալմաստ վերամշակող և ժամացույցներ արտադրող ընկերություն 27 երկրից»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մանուկովան։

Ցուցահանդեսը կանցկացվի «AJA Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի տարածքում գտնվող «Մերիդիան» էքսպո–կենտրոնում։

Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանն իր հերթին ասաց, որ «Yerevan Show» ցուցահանդեսը ոչ միայն ավանդական է, այլ նաև ընդլայնում է իր աշխարհագրությունն ինչպես մասնակիցների, այնպես էլ գնորդների թվով։ Այս տարի ենթադրվում է ավելի քան 200 գնորդ–ընկերությունների մասնակցություն, որոնք հետաքրքրված են հայկական արտադրության ոսկերչական իրերով։

«Հիմնադրամը հայ ոսկերիչների` ցուցահանդեսին մասնակցությունը խրախուսելու նպատակով տեղական արտադրողին օժանդակություն կցուցաբերի և կվճարի «Yerevan Show 2014»–ի մասնակցության ծախսերի 50 տոկոսը»,– ասաց Միրզոյանը, պարզաբանելով, որ ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների 25 տոկոսը տեղական է։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA)` Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ։ Yerevan Show-2014–ի պատվավոր հյուրեր կդառնան Ոսկերչական արդյունաբերության միջազգային համադաշնության նախագահ Գաետանո Կավալիերին, Ռուսաստանի պետական գանձարանի ղեկավար Անդրեյ Յուրինը և այլոք։

Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը միավորում է մոտ 5 հազար հայ ոսկերիչներ ամբողջ աշխարհից։ --0--