Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Ամերիա Սերունդ 15» ծրագիրն իր դռներն է բացում երիտասարդների առջև. Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է

17.02.2022, 15:52
Ամերիաբանկը մեկնարկում է «Ամերիա Սերունդ 15» ծրագիրը, որը բացառիկ հնարավորություն է բոլոր այն երիտասարդների համար, որոնք փնտրում են սպասարկման ոլորտի լավագույն մասնագետ դառնալու ամենաարդյունավետ ուղին
«Ամերիա Սերունդ 15»  ծրագիրն իր դռներն է բացում երիտասարդների առջև.  Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը մեկնարկում է «Ամերիա Սերունդ 15» ծրագիրը, որը բացառիկ հնարավորություն է բոլոր այն երիտասարդների համար, որոնք փնտրում են սպասարկման ոլորտի լավագույն մասնագետ դառնալու, ակտիվ և պրոֆեսիոնալ թիմում աշխատելու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ծրագիրը նախատեսված է 21-27 տարեկան ճկուն մտածելակերպով, պատասխանատու, հաղորդակցման հմտություններ ունեցող և շփումներ սիրող երիտասարդների համար, որոնք պատրաստ են մասնագիտանալու երեք ուղղություններով և դառնալու.

  •  Հաճախորդների սպասարկման մասնագետ
  •  Վարկային մասնագետ
  •  Կոնտակտային կենտրոնի մասնագետ    

«Ամերիա Սերունդ 15» ծրագրի դիմորդները համապատասխան դիմում-հայտը լրացնելուց հետո պետք է մասնակցեն ընտրական փուլի, որը հաղթահարելուց հետո կանցնեն 3-շաբաթյա ամբողջական դրույքով ուսուցում (09:00-18:00), ապա` եռամսյա գործնական ուսուցում գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Գործնական ուսուցման ողջ ընթացքում մասնակիցները կվարձատրվեն մրցունակ աշխատավարձով:

Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային ցանցում կամ Կոնտակտային կենտրոնում:

Նշենք նաև, որ 2012 թվականից այս ծրագրի շնորհիվ Ամերիա թիմին են միացել բազմաթիվ երիտասարդներ, որոնք իրենց հաջողության և մասնագիտական կայացման ուղին են անցնում Ամերիաբանկում: 

Ամերիաբանկն աջակցում է երիտասարդներին` ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ներդրումը ունենալ մեր երկրի զարգացման պատասխանատու գործում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է:

«Ամերիա սերունդ 15» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-