Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ավելի քան 200 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի հերթական նվաճումը

01.04.2021, 20:13
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի ակտիվները մարտ ամսի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ ՀՀ դրամը
Ավելի քան 200 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի հերթական նվաճումը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի ակտիվները մարտ ամսի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ ՀՀ դրամը։ Նշված միջոցներից մոտ 44 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում, իսկ շուրջ 157 միլիարդը կազմում են կուտակային հատկացումները, հայտնում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են Ակբա բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–