Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում 2013 թ.–ին ռուսական գազի մատակարարման ծավալը նվազել է 0,6 տոկոսով` հասնելով 1 956.3 մլն խ.մ

03.02.2014, 14:10
ՌԴ-ից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2013թ. ընթացքում նվազել են 0,6%-ով՝ կազմելով 1 956.3 մլն խ.մ՝ 2012թ.-ի 1 967.1 մլն-ի դիմաց, հաղորդում է «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում 2013 թ.–ին ռուսական գազի մատակարարման ծավալը նվազել է 0,6 տոկոսով` հասնելով 1 956.3 մլն խ.մ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ-ից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2013թ. ընթացքում նվազել են 0,6%-ով՝ կազմելով 1 956.3 մլն խ.մ՝ 2012թ.-ի 1 967.1 մլն-ի դիմաց, հաղորդում է «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 945.2 մլն խ.մ, ինչը 5,4%-ով ավելի է 2012թ.-ի համեմատ:

Նախորդ տարվա համեմատ 8,9%- ով ավելացել են էներգետիկայի և 5,4%- ով արդյունաբերության ոլորտների կողմից սպառման ծավալները՝ կազմելով, համապատասխանաբար, 511 մլն խ.մ և 268 մլն խ.մ: 8,8%-ով ավելացել է ԱԳԼՃԿ-ների և 5,9%-ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով, համապատասխանաբար, 455 մլն խ.մ և 172 մլն խ.մ:

2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 0,6%- ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 539 մլն խ.մ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն  մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.–ին։ ՀՀ կառավարությունը հունվարի 16–ին հավանության է արժանացրել ռուսական Գազպրոմ ընկերությանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20 տոկոսանոց մասնաբաժնի  վաճառքի մասին պայմանագրի ստորագրումը։–0–