Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ծրագրում է 2014 թվականին համակարգին միացնել 9 հազար բաժանորդի

18.12.2013, 17:18
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ծրագրում է 2014 թվականին համակարգին միացնել 9 հազար բաժանորդի,  ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ծրագրում է 2014 թվականին համակարգին միացնել 9 հազար բաժանորդի
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ծրագրում է 2014 թվականին համակարգին միացնել 9 հազար բաժանորդի,  ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատեց  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի` 2014–2016թթ.–ի 37,3 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը։

Հակոբյանի խոսքով, ընկերության ներդրումները գազաբաշխիչ ցանցում 2014 թվականին կկազմեն 5.74 մլրդ դրամ, որոնք կուղղվեն նոր պոտենցիալ բաժանորդների միացմանը, անհրաժեշտ սարքավորումների, այդ թվում` հաշվիչների և գազի արտահոսքի ազդանշանային համակարգերի տեղադրմանը։

«Այժմ ընկերությունն ունի շուրջ 649 հազար բաժանորդ, և ակնկալվում է, որ կատարված աշխատանքների արդյունքում բաժանորդների թիվը կաճի մինչև ավելի քան 658 հազար»,– ասաց Հակոբյանը։

Նա միաժամանակ նշեց, որ սկսած 2005 թվականից` գազաբաշխիչ ցանցի արդիականացմանն ուղղվել է ավելի քան 7 մլրդ դրամ, իսկ 2014 թվականին ծրագրվում է այն մասամբ արդիականացնել։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատեց  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի` 2014–2016թթ.–ի 37,3 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը։

Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ին։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Ռուսաստանն ու Հայաստանը 2013 թ.–ի դեկտեմբերի 2–ին կայացած երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժնի ավելացում մինչև 100 տոկոս։ -0–