Հայաստանի ՏՄՊՊՀ–ն 2014 թ.–ին կուժեղացնի ռիսկային շուկաների վերահսկողությունը
25.12.2013,
16:21
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2014 թ.–ին կուժեղացնի ռիսկային շուկաների վերահսկողությունը, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2014 թ.–ին կուժեղացնի ռիսկային շուկաների վերահսկողությունը, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
«2014 թ.–ին ՏՄՊՊՀ–ն կաշխատի նաև այլ ուղղություններով, սակայն դեռ չենք ցանկանում ներկայացնել այդ ուղղությունները` ելնելով մեր աշխատանքի արդյունավետությունն ապահովելու ձգտումից», – չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Շաբոյանը։
Նրա խոսքով` տնտեսվարող սուբյեկտների խախտումները հաճախ բացատրվում են այն հանգամանքով, որ պատշաճ կերպով չգիտեն Հայաստանի օրենսդրությունը։
«Այս համատեքստում 2014 թ.–ին մենք պետական կառույցների հետ համագործակցության ավելի մեծ ակտիվացում ենք ակնկալում», – ավելացրեց նա։
ՀՀ ՏՄՊՊՀ–ն 2013 թ.–ին տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին 132 մլն դրամով։
Հակամենաշնորհային մարմնի կողմից ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն` 2012 թ.–ին ՏՄՊՊՀ–ն տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին մոտ 244 մլն դրամով, ինչը 34 տոկոսով պակաս է 2011 թ.–ի ցուցանիշից։ ($1 – 405,28 դրամ) -0-