Մոսկվայի իրավարար դատարանը Միջպետական բանկի հայցով վճռել է 25 մլն դոլար բռնագանձել «Նաիրիտ» գործարանից
11.03.2014,
17:43
Մոսկվայի իրավարար դատարանը բավարարել է «Նաիրիտ» հայկական քիմիական գործարանի նկատմամբ Միջպետական բանկի հայցը։ Գործարանը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունն էր։ Դատարանը վճռել է գործարանից բռնագանձել 25,183 մլն դոլար, հաղորդում է Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալության թղթակիցը դատարանի նիստերի դահլիճից։
ԵՐԵՎԱն, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի իրավարար դատարանը բավարարել է «Նաիրիտ» հայկական քիմիական գործարանի նկատմամբ Միջպետական բանկի հայցը։ Գործարանը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունն էր։ Դատարանը վճռել է գործարանից բռնագանձել 25,183 մլն դոլար, հաղորդում է Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալության թղթակիցը դատարանի նիստերի դահլիճից։
Պատասխանող կողմը («Նաիրիտ» ՓԲԸ) վարկի երաշխավորն է, որը տրամադրվել է նրա սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությանը։ Մոսկվայի իրավարար դատարանը հունվարին բավարարել էր Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 մլն դոլար բռնագանձելու մասին Միջպետական բանկի հայցը։ Մասնավորապես, դատարանը պարտադրել էր բռնագանձել 68,6 մլն դոլար հիմնական պարտք, ինչպես նաև տոկոսներ և վարկի գծով տուգանք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես նշվել է երեքշաբթի նիստի ընթացքում, քանի որ գործարանը հանդես է եկել որպես վարկի երաշխավոր, ապա հայց է ներկայացվել նաև նրա նկատմամբ 16,763 մլն դոլարի չափով տոկոսների և 8,419 մլն դոլարի վարկի գծով տուգանքի բռնագանձման մասին։ Բանկի ներկայացուցիչը նշել է, որ Rhinoville Property Limited ընկերությունը դադարել է վարկի տոկոսները վճարել 2010 թ.–ի հունվարից։ Բանկը 2006 թ.–ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 մլն դոլարի վարկային գիծ էր բացել։
Գործը քննվել է պատասխանող կողմի ներկայացուցիչների բացակայությամբ, որը պատշաճ կերպով իրազեկվել էր դատավարության անցկացման մասին։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։
Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ --0—