Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

«ՀայՌուսգազարդը» «Հրազդան 5»–ի շահագործման արդյունքում արտահանման շուկաների ուղղությամբ ծրագրեր կմշակի

09.01.2014, 19:00
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն, ամփոփելով 2013 թվականի գործունեությունը, դրական է գնահատել  ընկերության կողմից իրականացված ծրագրերը՝  կարևորելով հատկապես  Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի շահագործման արդյունքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ՀայՌուսգազարդը» «Հրազդան 5»–ի շահագործման արդյունքում արտահանման շուկաների ուղղությամբ ծրագրեր կմշակի
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն, ամփոփելով 2013 թվականի գործունեությունը, դրական է գնահատել  ընկերության կողմից իրականացված ծրագրերը՝  կարևորելով հատկապես  Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի շահագործման արդյունքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հատկանշելով, որ «Հրազդան-5»-ի շահագործումը լուրջ բազային ռեսուրս է «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության  ծրագրերում դինամիկ զարգացում ապահովելու համար` Հարությունյանը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել և համապատասխան ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հրազդանի ՋԷԿ–ի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2013 թ.–ի դեկտեմբերի 2–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ «Գազպրոմի» ներդրումներով կառուցված էներգաբլոկի հզորությունը 480 ՄՎտ է, այն մշակելու է 3,3 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Վարդան Հարությունյանը նիստի ընթացքում հանգամանորեն ներկայացրել է  ընկերության 2014 թվականի ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Ըստ Գլխավոր տնօրենի, 2013 թվականին իրականացրած աշխատանքներն  ու  արձանագրած ցուցանիշները պարտավորեցնում են, որպեսզի 2014թ. տեմպերը  լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն` ավելի արդյունավետ:

Կարևորելով գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման նպատակով անհրաժեշտ միջոցառումները,  Հարությունյանը ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում առաջնահերթ համարեց այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումը և շահագործման որակի բարձրացումը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։

Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազային ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։ –0–