Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Ամերիաբանկին շնորհվեց «Որակի գերազանցության» երկու մրցանակ Սիթի բանկի կողմից

24.11.2017, 18:34
Սիթի բանկը միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին շնորհել է «Որակի գերազանցության» երկու մրցանակ։
Ամերիաբանկին շնորհվեց «Որակի գերազանցության» երկու մրցանակ Սիթի բանկի կողմից

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սիթի բանկը միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» երկու մրցանակ` «STP Award 2015» և «STP Award 2016», հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

«Որակի գերազանցության» մրցանակը Սիթի բանկը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

Համագործակցելով թղթակից բանկերի հետ` Ամերիաբանկը միջազգային փոխանցումների գերակշիռ մասն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն` կատարվում է բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների կատարման առավելագույն արագություն: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–