Рейтинг@Mail.ru
USD
368.96
EUR
434.23
RUB
4.9961
GEL
137.67
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով

13.05.2015, 12:15
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սույն թվականի մայիսի 11-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ` 1 տարի և ավել ժամկետով Գլխամասային գրասենյակում 75x310x435 և 125x310x435 չափերի պահատեղեր վարձակալող հաճախորդներին Բանկը տրամադրում է 25% զեղչ։

Որպես բոնուս հաճախորդներին կտրամադրվի VISA Classic payWave վճարային քարտ` 2 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման  վճարի, հաճախորդի կողմից նշված արժույթով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է ($1 – 480,57 դրամ)։–0–