Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

14.06.2019, 17:22
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին՝ Երևանում և Հայաստանի մարզերում բացել է թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի cash-in բանկոմատներն առավելագույնս հեշտացնում են հաճախորդների համար բանկային գործառնությունների կատարումը: Այսպիսով՝ կարելի է. անվճար առցանց քարտեր համալրել, ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ, բանկոմատի միջոցով համալրել քարտը/քարտային հաշիվը՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական, այլ փաթեթով, փոխել քարտի PIN-ծածկագիրը, փոխանցումներ կատարել՝ քարտից քարտ, ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բանկը հայտնում է նաև, որ վճարային տերմինալների միջոցով հնարավոր է իրականացնել ավելի քան 300 գործարքներ՝ հաշվի/քարտի/ավանդի համալրումներ, ֆիզիկական/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում, կոմունալ ծառայություններ ու պետ. վճարումներ (տուգանքների, կայանատեղի և այլն վճարում):

ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները ներկայացված են ՎՏԲ-Հայաստան Բանկի հետևյալ մասնաճյուղերում: Երևան քաղաքի մասնաճյուղեր՝

·        Բանկի գլխավոր մասնաշենք, Մոսկովյան 35

·        “Պուշկին”, Պուշկին 3/1

·        “Մյասնիկյան”, Կորյունի 6

·        “Համար 35”, Բագրատունյաց 13

·        “Արաբկիր”, Ազատության պ. 20

·        “Սպանդարյան”, Մաշտոցի պ. 10

·        “Համար 15”, Նոր Նորք, Գայի պ. 10/3

·        “Համար 2”, Կոմիտասի պ. 41

·        “Շահումյան”, Սեբաստիա 14

·        “Շենգավիթ”, Գ.Նժդեհ 8

·        “Նորք”, Բադալ Մուրադյան 1

·        “Խորհրդային”, Ավան, Իսահակյան 3/1ա

·        “Տիգրան Մեծ”, Տիգրան Մեծի պ. 86

·        “Երվանդ Քոչար”, Տիգրան Մեծի պ. 29Ա, շինություն 99

Ինչպես նաև մարզերի մասնաճյուղերում՝

·        “Գյումրի” (համար 57), Ռիժկով 5, տուն N2

·        “Սիսիան”, Ն.Ադոնցի 4

·        “Կամո”, Բոշնագյան 17

·        “Մարտունի”, Մյասնիկյան 47/1

·        “Վարդենիս”, Ռոմանի 7

·        “Արմավիր”, Մյասնիկյան 15ա

·        “Կոտայք”, Հանրապետության 1/66/1

·        “Ագարակ”, Գ.Նժդեհ 7

·        “Էջմիածին”, Բաղրամյան N2

«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապահովել մասնաճյուղերի հագեցվածությունը հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով և նախատեսում է ընդլայնել ինքնասպասարկման գոտիները մասնաճյուղերի ներսում և մասնաճյուղերից դուրս՝ հասցնելով թիվը մինչև 30», - նշում են բանկից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–