Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների քանակը 2012թ.–ի արդյունքներով նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 47%-ով

26.02.2013, 15:22
2012թ.–ի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 47%-ով, իսկ բանկին զիջված պարտավորությունների ծավալն աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:
Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների քանակը 2012թ.–ի արդյունքներով նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 47%-ով
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2012թ.–ի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 47%-ով, իսկ բանկին զիջված պարտավորությունների ծավալն աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ամերիաբանկը 2013 թվականի հունվարից անդամակցում է միջազգային խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը:

Այդ անդամակցությունը Բանկին հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը և հաճախորդների համար ստեղծել բիզնեսի ընդլայնման մեծ հնարավորություններ` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով:

Ամերիաբանկը ֆակտորինգային գործարքների գծով զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես ֆակտորինգային գործարքների 2012թ. տարեկան աճի տեմպերով Բանկն ապահովել է ամենամեծ արդյունքը հայկական բանկերի շարքում:

Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի ֆակտորինգային գործարքների 91%-ը բաժին է ընկնում ներքին շուկայում իրականացված գործարքներին, իսկ 9%-ը` միջազգային ֆակտորինգի գործարքներին:

Ամերիաբանկի Պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանը ներկայացրեց, որ  Ամերիաբանկի կողմից 2012թ. ընթացքում ֆակտորինգային ֆինանսավորման 29%-ը  բաժին է ընկնում ներմուծմանը, 24%-ը` մեծածախ առևտրին, 15%-ը`արտադրությանը, 14%-ը`շինարարությանը, 11%-ը` շինմոնտաժային աշխատանքներին, իսկ մնացածը կազմում են էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների ոլորտները:

Նա նաև հավելեց. «Հայաստանում ֆակտորինգի շուկան ընդլայնման խոստումնալից պոտենցիալ ունի: Օրեցօր աճում է ֆակտորինգի նկատմամբ ընկերությունների պահանջարկը, և փորձը ցույց է տալիս, որ այն դիտարկվում է որպես առավել արագ և արդյունավետ ֆինանսավորման գործիք, քանի որ թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները: Եվ չնայած Բանկի կողմից առաջարկվող ֆակտորինգային ֆինանսավորման ծառայությունն ունի բավականաչափ ճկուն պայմաններ, այնուհանդերձ, մենք չենք սահմանափակվում ստանդարտ լուծումներով և հաճախորդներին ցուցաբերում ենք անհատական մոտեցում` կիրառելով ֆակտորինգի բոլոր առանձնահատկություններն ու միջազգային հարուստ փորձը: Ընթացիկ տարում մենք շարունակելու ենք ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների ուղղությամբ ինչպես տեղական շուկայում, այնպես էլ միջազգային ասպարեզում և միաժամանակ ընդլայնելու ենք ֆինանսավորվող ոլորտների ցանկը»:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:-0-