Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Ամերիաբանկը ծրագրում է IPO–ի շուկա մտնել 2016 թվականին

31.01.2014, 15:42
Ամերիաբանկը ծրագրում է IPO շուկա մտնել 2016 թվականին, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
Ամերիաբանկը ծրագրում է IPO–ի շուկա մտնել 2016 թվականին
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ծրագրում է IPO շուկա մտնել 2016 թվականին, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

«IPO շուկա մտնելը մեր ծրագրերից մեկն է, եթե գլոբալ տնտեսությունների զարգացումն ընթանա կայուն հունով և շուկայում, այդ թվում` հայկական շուկայում անկանխատեսելի շոկեր չլինեն»,– ասաց Հանեսյանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում։ Ամերիաբանկը Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը սկսած 2007 թվականից` նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի է տրամադրում։ -0-