Рейтинг@Mail.ru
USD
368.59
EUR
428.71
RUB
4.9615
GEL
138.36
2026 թ. հունիսի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Եվրասիա 2030+․ ԵԱԶԲ–ն Ալմաթիում կկազմակերպի տարեկան ժողով և բիզնես–ֆորում

02.06.2026, 17:37
Հունիսի 25–26-ը Ալմաթիում կանցկացվի Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովը և «Եվրասիա 2030+. ներդրումներ, աճ և նոր հնարավորություններ» բիզնես-ֆորումը
Եվրասիա 2030+․ ԵԱԶԲ–ն Ալմաթիում կկազմակերպի տարեկան ժողով և բիզնես–ֆորում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 25–26-ը Ալմաթիում կանցկացվի Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տարեկան ժողովը և «Եվրասիա 2030+. ներդրումներ, աճ և նոր հնարավորություններ» բիզնես-ֆորումը: Միջոցառումը նվիրված է ԵԱԶԲ 20-ամյակին և հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման առանցքային ուղղությունների քննարկման համար: Ֆորումում կքննարկվեն կայուն զարգացման մեջ ներդրումների, թվային տեխնոլոգիաների, Կենտրոնական Ասիայում իսլամական ֆինանսավորման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերը:

Ֆորումի բանախոսների թվում են Սաուդյան Արաբիայի, Մալայզիայի, Բահրեյնի և ԱՄԷ-ի իսլամական ֆինանսավորման առաջատար ինստիտուտների ղեկավարները: Սպասվում է նաև ԱՄՆ-ից ԱԲ (արհեստական բանականության) ֆուտուրոլոգ Թարիկ Քուրեյշիի, Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների անդամների, խոշոր ընկերությունների ղեկավարների, այդ թվում՝ Uzum Holding-ի գլխավոր տնօրեն Ջասուր Ջումաևի և «ԿազԱվտոժոլ» ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Դարխան Իմանաշևի, ինչպես նաև զարգացման բազմակողմ բանկերի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը:

Եվրասիական զարգացման բանկը զարգացման բազմակողմ բանկ է, որը գործում է եվրասիական տարածքում: ԵԶԲ տվյալներով՝ 2025 թվականի վերջին բանկի կուտակված պորտֆելում առկա էր 326 նախագիծ՝ 19,6 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումների ծավալով։ 2022–2026 թվականների Ռազմավարության շրջանակում ԵԶԲ-ն իրականացնում է երեք մեգանախագիծ՝ «Կենտրոնական Ասիայի ջրային-էներգետիկ համալիր», «Եվրասիական տրանսպորտային կարկաս» և «Եվրասիական ապրանքաշարժման ցանց»:

Ֆորումի ծրագրին կարելի է ծանոթանալ ԵԶԲ կայքում՝ https://am.eabr.org/ru

«ԱՌԿԱ» գործակալությունը բիզնես-ֆորումի մեդիագործընկերն է: