Հայ ձեռնարկատերը խոստանում է նվազեցնել շաքարավազի գները
05.12.2012,
20:56
Հայ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ Հայաստանում շաքարավազի գների նվազում է սպասվում՝ շաքարավազի համաշխարհային գների նվազման ֆոնին:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը չորեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ Հայաստանում շաքարավազի գների նվազում է սպասվում՝ շաքարավազի համաշխարհային գների նվազման ֆոնին:
Հայկական ԶԼՄ-ների տեղեկության համաձայն, հայկական խորհրդարանի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին են պատկանում նաև «Ալեքս Գրիգ» և «Լուսաստղ շուգար» ընկերությունները, որոնք Հայաստանում շաքարավազի հիմնական ներկրողներն ու արտադրողներն են:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ալեքսանյանը նշեց, որ շուկաների մենաշնորհի կողմնակից չէ, և վստահեցնում է, որ չի խոչընդոտի, եթե որևէ մեկը որոշի խոշոր քանակությամբ շաքարավազ ներկրել:
«Երկու տարի է, ինչ ես շաքարի հումք եմ ներկրում երկիր, ոչ թե հենց շաքարավազ: Ես դեմ չեմ, որ այդ շուկայում մրցակիցներ լինեն»,- ասել է Ալեքսանյանը:
Ներկայում Հայաստանում մեկ կիլոգրամ շաքարավազի միջին գինը կազմում է 380-420 դրամ: Հայաստանում տարեկան իրացվում է միջինը 275 տոննա շաքարավազ: -0-