Հայաստանի և Լիտվայի գործարարները համագործակցության ընդլայնման հարցեր կքննարկեն Երևանում անցկացվող գործարար համաժողովում
15.06.2015,
11:36
Երևանում երկուշաբթի մեկնարկում է Հայաստան–Լիտվա հերթական գործարար համաժողովը, հայտնում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի, /ԱՌԿԱ/. Երևանում երկուշաբթի մեկնարկում է Հայաստան–Լիտվա հերթական գործարար համաժողովը, հայտնում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության մամուլի ծառայությունը։
Գործարար համաժողովի ընթացքում մասնակիցների երկկողմ հանդիպումներ կանցկացվեն։
Նման երկկողմանի միջոցառում Երևանում անցկացվել է մարտի 23-25-ը, որը մեծ արձագանք էր գտել երկու երկրներում: Հերթական հանդիպումը արդեն վկայում է, որ առաջընթաց կա, և երկուստեք քայլեր են ձեռնարկում ակտիվացնելու տնտեսական տարբեր միավորումների՝ Եվրասիական միության անդամ Հայաստանի և Եվրամիության անդամ Լիտվայի միջև։
Եվրոպական արևելյան գործընկերության և ներդրումային ասոցիացիայի գործունեության և Հայաստանի հետ գործակցության խնդիրները ներկայացնելու է Եվրոպական արևելյան գործընկերության և ներդրումային ասոցիացիայի նախագահ Յուրիջուս Ռոձևիչուսը։ Քննարկվելու են նաև համատեղ ծրագրերի զարգացմանը, ներդրումային մենեջմենթին, Եվրամիության հիմնադրամներին, Լիտվայում Հայաստանի համար նոր ընկերություններ ստեղծելուն և այլ խնդիրներին առնչվող հարցեր։
Լիտվացի գործարարները ներկայացնում են գյուղատնտեսության, մասնավորապես վերամշակման արտադրության, շինարարության, տրանսպորտին, կահույքի, հրուշակեղենի, ինքնաթիռների սպասարկման, բեռների մաքսային ձևակերպումների և այլ ոլորտներ։
Մարտին կայացած հայ–լիտվական գործարար համաժողովի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել առաջիկայում Լիտվայի ձեռնարկատերերի կոնֆեդերացիային կից Հայաստանի գործարարների պալատ ստեղծելու մասին։ Բացի այդ, ստորագրվել են հուշագրեր Հայաստանի և Լիտվայի մի շարք կազմակերպությունների միջև տնտեսական ոլորտում համագործակցության մասին։
2014թ.–ի նոյեմբերի 27-28–ն Վիլնյուսում անցկացված հայ–լիտվական գործարար համաժողովի ընթացքում ստորագրվել է 6 հուշագիր, այդ թվում «Մերիդիան» և «Կաունաս», «Կլայպեդա», «Մարիամպոլե» և «Կեդայնի» ազատ տնտեսական գոտիների միջև։
Հայ–լիտվական ապրանքաշրջանառությունը 2014թ.–ին պաշտոնական տվյալներով կազմել է 6,5 մլն դոլար (արտահանումը` 2,8 մլն դոլար, ներկրումը` 3,7 մլն դոլար)։-0-