Հայաստանի գազալցակայանները մեկ տարում տուգանվել են 8 մլն դրամով
25.07.2012,
16:02
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2011թ.-ի երկրորդ կիսամյակում և 2012թ.-ի ընթացքում շուրջ 8 մլն դրամ գումարի չափով տուգանել է տնտեսական սուբյեկտներին, որոնք Ավտոմոբիլային գազալցակայաններ են (ԱԳԼԿ) շահագործում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության պետ Լևոն Խալիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2011թ.-ի երկրորդ կիսամյակում և 2012թ.-ի ընթացքում շուրջ 8 մլն դրամ գումարի չափով տուգանել է տնտեսական սուբյեկտներին, որոնք Ավտոմոբիլային գազալցակայաններ են (ԱԳԼԿ) շահագործում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության պետ Լևոն Խալիկյանը։
Ըստ նրա, շուկայում հատուկ ուշադրություն են հատկացնում Ավտոմոբիլային գազալցակայանների բաշխիչ աշտարակների առկայությանը։
«Եթե 2011թ.-ի սկզբին հանրապետությունում ընդամենը հինգ տնտեսական սուբյեկտներում էին բաշխիչ աշտարակներ տեղադրվել, այն էլ՝ մեր կողմից խիստ վերահսկողության արդյունքում, ապա այսօրվա դրությամբ 187 տնտեսական սուբյեկտներն արդեն տեղադրել են բաշխիչ աշտարակը, ևս 60 կազմակերպություններ արդեն պայմանագիր են կնքել այդ աշտարակներն արտադրող և տեղադրող ընկերությունների հետ»,- ընդգծեց նա։
Պետական տեսչության պետը նշեց, որ ներկա պահին շուկայում առկա է 310 Ավտոմոբիլային գազալցակայաններ շահագործող 251 տնտեսական սուբյեկտ ($1 – 410,50 դրամ)։ -0-