Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի շաքարավազի խոշորագույն ներկրողը չի շահագործում շուկայում գերակշռող դիրքը. ՏՄՊՊՀ

08.04.2013, 19:09
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ խախտում չի տեսնում «Ալեքս-Գրիգ» ընկերության գործունեության մեջ, որին բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99.9 տոկոսը, չորեքշաբթի խորհրդրաանի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հայաստանի շաքարավազի խոշորագույն ներկրողը չի շահագործում շուկայում գերակշռող դիրքը. ՏՄՊՊՀ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ խախտում չի տեսնում «Ալեքս-Գրիգ» ընկերության գործունեության մեջ, որին բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99.9 տոկոսը, չորեքշաբթի խորհրդրաանի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Պատասխանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք ՏՄՊՊՀ-ին չի մտահոգում այն հանգամանքը, որ մի ընկերությանը բաժին է ընկնում գործնականորեն ամբողջ շուկան` Շաբոյանը պատասխանեց, որ հանձնաժողովը մտահոգված չէ այդ փաստով, քանի որ «Ալեքս-Գրիգը» մենաշնորհ չունի, այլ գերակշռող դիրք է զբաղեցնում շուկայում:
   
«Մեր երկրում մենաշնորհներ չկան, դա շուկայում գերակշռող դիրք է, ինչը Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, մասնավորապես, Եվրոպայում, օրենքով արգելված չէ: Մենք կանհանգստանայինք այն դեպքում, եթե դիրքի չարաշահում կատարվեր, բայց այդպես չէ»,- ասաց Շաբոյանը

ՏՄՊՊՀ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում շաքարավազը վաճառվում է առավելագույն ցածր գներով (380 դրամ 1 կգ-ի համար` «ԱՌԿԱ»).

«Ինձ` որպես տնտեսագետի, հասկանալի է, թե ինչու շուկայում այլ խոշոր ընկերություններ չկան` «Ալեքս-Գրիգ» ընկերությունը ոչ միայն շաքարավազը ներկրում է, այլ նաև զբաղվում է դրա արտադրությամբ, իսկ շաքարավազի շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկը, այդ իսկ պատճառով խոշոր ներդրումներ կատարելու պատրաստ մեկ այլ ընկերության մուտքը գիտականերոն հիմնավորված չէ»,- ասաց Շաբոյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստան շաքարավազ են ներկրում նաև Grand Candy, «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia» և այլ ընկերություններ: (1 դոլարը 418,51 դրամ է): -0-