Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մտադիր է վաճառել ընկերությունը, վերջնական որոշում դեռ չկա. նախարար

13.05.2015, 16:12
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մտադիր է վաճառել ընկերությունը, վերջնական որոշում դեռ չկա, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մտադիր է վաճառել ընկերությունը, վերջնական որոշում դեռ չկա. նախարար
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մտադիր է վաճառել ընկերությունը, վերջնական որոշում դեռ չկա, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «ստույգ աղբյուրներին», պարբերաբար տեղեկություն են հրապարակում այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն նախատեսվում է վաճառել «Տաշիր» ընկերությունների խմբին։ Սակայն ոչ «Էլեկտրացանցերում», ոչ «Տաշիրում» այս տեղեկությունը չեն հաստատում։  

Նախարարն ընդգծեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն ցանկանում է մասամբ կամ ամբողջությամբ վաճառել ընկերությունը։

«Սակայն ես չեմ հաստատում և չեմ հերքում «Էլցանցերի» վաճառքի մասին տեղեկությունը։ Ընկերության 100 տոկոսանոց վաճառքի մասին ստույգ տեղեկություն չկա, ամեն դեպքում նախարարությունն այս պահին նման տեղեկություն չունի», – ասաց Զախարյանը։

Նախարարն ընդգծեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ը մասնավոր ընկերություն է, որը վաճառքի բանակցություններ կարող է վարել տարբեր կառույցների հետ։  

Սակայն, նրա խոսքով, բանակցությունների հստակեցումից հետո ընկերությունը պետք է տեղեկացնի նախարարությանը։

«Էներգետիկայի նախարարությունը դեռևս հայց չի ստացել», –ասաց Զախարյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ ընկերությունը կարող է վաճառվել միայն պետության համաձայնության դեպքում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որի գործունեության հիմնական ուղղությունն է Հայաստանի սպառողների, այդ թվում բնակչության շրջանում էլեկտրաէներգիայի տեղաբաշխումը։ (1 դոլարը` 480,57 դրամ)–0–