Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ ԱԳՆ շենքը կվաճառվի աճուրդով

27.12.2012, 15:36
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել ԱԳՆ շենքը վաճառել աճուրդով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ՀՀ ԱԳՆ շենքը կվաճառվի աճուրդով
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել ԱԳՆ շենքը վաճառել աճուրդով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 4-ին որոշում էր ընդունել Երևանի Հանրապետության Հրապարակում տեղակայված N2 Կառավարության տունը 51,271 մլն դոլարով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին վաճառելու մասին: Սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի հնգաստղանի հյուրանոց:

« Հաշվի առնելով, որ հասարակությունը գործարքի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի, գործարքը ավելի թափանցիկ եւ հասարակության համար հասանելի դարձնելու նպատակով, որպես նախօրոք հայտնի գնորդ, «Տանգո» կազմակերպության հետ կնքել նախնական պայմանագիր՝ սահմանելով, որ ավելի բարձր արժեքով գույքի օտարումը իրականացնելու նպատակով պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվում է կազմակերպել աճուրդ»,– ասաց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Նա տեղեկացրեց, որ մրցույթին, որը կառավարության որոշման համաձայն կարող է հայտարարվել երեք ամիսների ընթացքում, կկարողանա մասնակցել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ։

Սահակյանը նշեց, որ այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ, թե ով կմասնակցի մրցույթին։

Միաժամանակ վարչության պետը նշեց, որ «Տանգո» ընկերությունը չի հրաժարվում
ԱԳՆ շենքից։

«Մենք այդ ընկերության հետ նախնական համաձայնագիր կկնքենք այն պայմանով, որ եթե մրցույթի ընթացքում գնորդ հայտնվի, որն ավելի բարձր գին առաջարկի, ապա շենքը նրան կվաճառվի, եթե ոչ` ընկերության հետ բանակցությունների գործընթացը  կշարունակվի»,– պարզաբանեց Սահակյանը։

ՀՀ ԱԳՆ շենքը կառուցվել է XX դարի 40–ական թվականներին, ընդհանուր մակերեսը  14 241,9 քառակուսի մետր է։

Էդուարդո Էռնեկյանին է պատկանում «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը շահագործում է «Զվարթնոց» երևանյան օդանավակայանը: Ձեռնարկատերը Հայաստանում խոշոր նախագծեր է իրականացնում գյուղատնտեսության բնագավառում, նրան է պատկանում նաև հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն: -0