Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Խաղող մթերողներին կտրամադրվի 50%-ի չափով բյուջետային երաշխիք

09.10.2025, 14:27
Կբարելավվեն խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները
Խաղող մթերողներին կտրամադրվի 50%-ի չափով բյուջետային երաշխիք

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է խաղող մթերողներին աջակցության նոր նախագիծը։

«Խաղողի մթերումները սկսվել են օգոստոս ամսվա երրորդ տասնօրյակից: Մթերումներ են իրականացվել շուրջ 50 մթերման կետերում: Այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող նախորդ տարվա նույն օրվա 147 հազար տոննայի համեմատ, այսինքն՝ 20 հազար տոննա ավելի է մթերվել: Պլանավորվում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա խաղող կմթերվի»,- ասել է նա՝ հավելելով, որ նախագիծը մշակվել է խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, քանի որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել վարկեր ներգրավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցով: 

«2025 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թ. արտահանված արտադրանքի արժեքը»,-ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ բյուջետային երաշխիքները տրամադրվում են առանց ապահովման լրացուցիչ միջոցների՝ առավելագույնը մինչև 27 ամիս մարման ժամկետով:

«Ծրագրի շրջանակում 2025 թ. խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի համար պայմանագրերի կնքման մինչև սեպտեմբերի 1-ը ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը»,-ասել է նախարարը։