Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

20.06.2025, 14:26
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

26.05.2025- 17.06.2025թթ ընկած կարճ ժամանակահատվածում Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Գործարքների գրեթե 90%-ը իրականացվել է Converse Mobile հավելվածով: Ֆիզիկական անձանց մասնաբաժինը ներդրողների ընդհանուր թվում 98% է:

«Կապիտալի շուկայի զարգացմանը նպաստելը Բանկի առաջնահերթություններից է: Պարտատոմսերի թողարկումների արդյունքում, երկարաժամկետ հեռանկարում, էապես աճելու են ֆինանսական միջոցների ներգրավման Բանկի հնարավորությունները: Միաժամանակ, ընդլայնելու է հայաստանյան կապիտալի շուկայի գործիքակազմը: Ինչպես սեփական, այնպես էլ այլ ընկերությունների թողարկումները կազմակերպելիս մեծ ուշադրություն ենք դարձնելու հատկապես դրամային գործիքներին»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային բիզնեսի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

Պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկայում շրջանառելու նպատակով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: