Լիտվացի գործարարները համագործակցություն են հաստատում հայ գործընկերների հետ
30.07.2014,
14:57
Լիտվացի մի խումբ գործարարներ Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատի Ալիտուսի մասնաճյուղի տնօրեն Ռոմուալդաս Ամբրոժյավիչուսի գլխավորությամբ ճանաչողական այցով Հայաստան են ժամանել` շուկայի հնարավորություններն ուսումնասիրելու և համագործակցություն հաստատելու նպատակով, հայտնեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լիտվացի մի խումբ գործարարներ Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատի Ալիտուսի մասնաճյուղի տնօրեն Ռոմուալդաս Ամբրոժյավիչուսի գլխավորությամբ ճանաչողական այցով Հայաստան են ժամանել` շուկայի հնարավորություններն ուսումնասիրելու և համագործակցություն հաստատելու նպատակով, հայտնեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։
«Մենք կքննարկենք համագործակցության հնարավորությունները և, հավանական է, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Պատվիրակությունը ժամանել է Հայաստան սեփական նախաձեռնությամբ` փոխգործակցություն հաստատելու համար»,– լրագրողներին ասաց Մարտիրոսյանը։
Ըստ նրա` լիտվացի գործարարները հետաքրքիր առաջարկներ ունեն։
Մարտիրոսյանը նշեց, որ հանդիպմանը ներկա են գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության, տրանսպորտային ծառայությունների և լոգիստիկայի ոլորտի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ, նա դրական գնահատեց Հայաստանի և Լիտվայի միջև գործարար համագործակցության հեռանկարներն արտահանման և ներկրման ոլորտում։
Հայաստանում Լիտվայի դեսպանության ներկայացուցիչ Սաուլյուս Վալայնիսը կարծում է, որ Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է։
«Լիտվական պատվիրակությունն առաջին ծիծեռնակն է, որին կհետևեն, իմ կարծիքով, ավելի մեծ թվով գործարարներ։ Կարևորը, որ ուղղությունը միակողմանի չլինի, որ հայ գործարարներն այցելեն Լիտվա։ Պետք է ոչ միայն արտահանել, այլ նաև ներկրել, ներդնել, ինչը կծառայի երկու պետությունների օգտին»,– ասաց Վալայնիսը։
Ըստ նրա` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը զուգընթաց հայ–լիտվական համագործակցության համար լրացուցիչ հնարավորություններ կլինեն։ Հայաստանը պետք է յուրացնի Եվրամիության շուկաները, իսկ Լիտվան` օգտագործի Հայաստանի շուկան և դրա հնարավորությունները և Ռուսաստանի ու հարավային այլ մարզերի հետ կապերը։
«Հայաստանը հետաքրքիր է Լիտվայի համար։ Շատ գեղեցիկ երկիր է։ Մեր երկրում մեծ ներուժ ունի զբոսաշրջությունը։ Եթե մի փոքր ներդրվի ենթակառուցվածքի մեջ, ապա Հայաստանը կարող է մրցել աշխարհի լավագույն զբոսաշրջային երկրների հետ»,– կարծում է դեսպանության ներկայացուցիչը։ -0-