ՏՄՊՊՀ–ն խիստ նախազգուշացում է ներկայացրել մի քանի ընկերությունների
09.07.2014,
17:52
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ՝ հուլիսի 9-ին կայացած նիստում կայացվել են որոշումներ մի քանի վարչական վարույթների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ՝ հուլիսի 9-ին կայացած նիստում կայացվել են որոշումներ մի քանի վարչական վարույթների վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության, մասնավորապես վերջինների վարած զեղչային քաղաքականության ուղղությամբ: ՏՄՊՊՀ հերթական դիտանցումների արդյունքում բացահայտվել են մի քանի ընկերություններ, որոնք անիրական կամ կեղծ զեղչերի միջոցով փորձել են մոլորեցնել սպառողներին:
Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել «ԱՎԲ Գրուպ», «Գրետա Սահակյան» ԱՁ, «Նինա Զարդարյան» ԱՁ, «Սանտեխնիկա-96» ընկերություններում:
Վերջինները գովազդել են, որ իրենց խանութներում հագուստի եւ սանտեխնիկայի վաճառքն իրականացվում է ինքնարժեքով կամ մեծ զեղչերով: Սակայն ՏՄՊՊՀ դիտանցումներով պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները ինքնարժեքով վաճառք չեն իրականացրել, իսկ զեղչերն էլ եղել են խիստ սահմանափակ թվով հագուստի տեսականու համար:
Համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչն առկա է տվյալ դեպքում:
Նկատի ունենալով, որ խախտում թույլ տված ընկերությունները փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, որոնց շրջանառության ծավալները փոքր են, բացի այդ շուկային և սպառողների շահերին հասցված վնասը մեծ չէ, ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվեց վերոնշյալ 4 ընկերություններին տալ խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:
«Հանձնաժողովը շարունակում է դիտանցումները այս ուղղությամբ. նկատի ունենալով ամառային ամիսներին տեղի ունեցող մեծածավալ զեղչերը, առավել խիստ վերահսկողություն կսահմանվի խանութների զեղչային քաղաքականության նկատմամբ»,– հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:-0