Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Յունիբանկը երկարաձգել է անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջումը մինչև ապրիլի 1-ը

22.01.2019, 10:47
Ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումները կարելի է ներկայացնել Յունիբանկ մինչև այս տարվա ապրիլի 1-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Յունիբանկը երկարաձգել է անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջումը մինչև ապրիլի 1-ը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումները կարելի է ներկայացնել Յունիբանկ մինչև այս տարվա ապրիլի 1-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել դիմումների ընդունման վերջնաժամկետը, հաշվի առնելով հաճախորդների` անհուսալի վարկերի մարման նոր ժամանակացույց կազմելու և իրենց պարտավորությունները կատարելու ցանկությունը։ Դրանով իսկ հնարավորություն ընձեռվում հաճախորդներին օգտվել տույժ-տուգանքների զիջման հնարավորությունից նաև այս տարի։

Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում: 

Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց: 

«Մենք գործընթացը սկսել ենք դեռ անցած տարվա հուլիսից և մեր հաճախորդների խնդրանքով որոշում կայացրեցինք երկարաձգել դիմումների ընդունման ժամկետը մինչև այս տարվա ապրիլի 1-ը: Յունիբանկը դիմումներ ընդունում է ոչ միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով, այլ նաև` որոշակի զիջումներ իրականացնում է անհատ ձեռներեցների և ՓՄՁ-ների համար: Մենք միշտ ձգտում ենք ցուցաբերել հաճախորդամետ մոտեցում և հնարավորինս աջակցել հաճախորդներին՝ իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–