Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՎՏԲ-Հայաստան Բանկը կվերագործարկի մարզերի վերանորոգված բաժանմունքները

04.02.2013, 18:11
ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ու ժամանակակից երկու մասնաճյուղերի բացումը կկայանա Հայաստանի Վայոց Ձորի և Արարատի մարզերում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կվերագործարկի մարզերի վերանորոգված բաժանմունքները
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ու ժամանակակից երկու մասնաճյուղերի բացումը կկայանա Հայաստանի Վայոց Ձորի և Արարատի մարզերում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՎՏԲ–Հայաստան բանկի մասնաճյուղերը կվերագործարկվեն Եղեգնաձոր և Մասիս քաղաքներում։

Միջոցառումներին կմասնակցեն ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն– տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ինչպես նաև Մասիսի ու Եղեգնաձորի մարզպետները, մարզպետարանի և քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչներ, բանկի հաճախորդներ և պաշտոնատար և բարձրաստիճան այլ անձինք։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–