ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է իր պրոդուկտների շարքը և հաճախորդներին առաջարկում է վերաֆինանսավորման նոր ծրագիր` այլ բանկերից և վարկային կազմակերպություններից անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի գնման նպատակով:Այս մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին բարելավված պայմաններով տեղափոխել իրենց անշարժ գույքի գրավադրմամբ վարկը այլ ֆինանսական կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ այդպիսով նվազեցնելով հաճախորդների հետագա ամսական ֆինանսական բեռը:
Վարկը վերաֆինանսավորվում/գնվում է այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում առկա վարկի մնացորդի չափով, ինչպես նաև, որոշ դեպքերում հաճախորդին տրվում է վարկի հավելյալ գումար:
«Վարկը կարելի է վերաֆինանսավորել տարեկան 14% անվանական տոկոսադրույքով, 1-ից մինչև 10 տարի մարման ժամկետով՝ 800 հազ. ՀՀ դրամից մինչև 50 մլն. ՀՀ դրամ գումարի չափով: Միևնույն ժամանակ, հաճախորդի համար գործում է առավելություն. գրավադրված գույքի վերաձևակերպման հետ կապված ծախսերը (նոտարական և կադաստրային ծախսեր, միասնական տեղեկանք ստանալու և այլ վճարումներ) կատարվում են Բանկի միջոցների հաշվին: Գործում են այլ միջնորդավճարներ: (Վարկի փաստացի տոկոսադրույք՝ 19.4%-24%)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այլ բանկից և վարկային կազմակերպությունից վարկի գնման հայտ ներկայացնելու համար Բանկում գործում է պարզեցված ընթացակարգ՝ փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ:
Վարկերի վերաֆինանսավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–