Երևան-Բաթումի-Երևան գնացքի ծառայություններից օգտվել է արդեն 5 հազար ուղևոր
16.07.2013,
16:11
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղևոր: Դա 4,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղևոր: Դա 4,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Ընթացիկ տարում առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը մեկնել է հունիսի 15–ին «Երևան» կայարանից` Երևան–Բաթումի–Երևան ուղղությամբ։ Վեցերորդ ամառային սեզոնի առաջին չվերթի ուղևոր է դարձել 114 մարդ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միայն հուլիսի 1-ից մինչև 11-ը գնացքի ուղևոր է դարձել 2 846 մարդ, ինչը 5,1%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 2 707 ուղևոր:
Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև հուլիսի 11-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 12 401 տոմս, ինչը 28%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը:
«Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի բարձրացմամբ: Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը»,– նշեցին մամուլի ծառայությունից։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–