Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը փոխադրվել է 23 600 ուղևոր
10.08.2012,
16:06
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը տեղափոխվել է 23 600 ուղևոր, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը տեղափոխվել է 23 600 ուղևոր, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, նշված ցուցանիշը 12,2%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր մոտ 21 հազ. ուղևոր:
Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 9-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 34 899 տոմս, ինչը 26,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 27,6 հազ. տոմս:
Միջինը օգոստոսի 5-ից օրական Բաթումի ուղևորվում է 500 մարդ, այն պարագայում, երբ հուլիսի 12-ին այս ցուցանիշը կազում էր 200, հուլիսի 15-ից սկսած՝ 300, իսկ հուլիսի 20-ից՝ 400 ուղևոր: Իսկ Երևան-Բաթումի-Երևան ուղղություններով օգոստոսի 5-ից սկսած օրեկան տեղափոխվում է 900 ուղևոր:
Ավելացել է նաև վագոնների քանակը գնացքների կազմում: Ներկա պահին այն կազմում է 14 վագոն, իսկ օգոստոսի 4-ին և 6-ին՝ 16 վագոն:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով։--0—