Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Յունիբանկը հայտարարություն է տարածել

Երեկ, 22:47
Յունիբանկը մեկնաբանել է հակառուսական պատժամիջոցների ԵՄ փաթեթում ներառվելու վերաբերյալ հրապարակումը
Յունիբանկը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը մեկնաբանել է հակառուսական պատժամիջոցների ԵՄ փաթեթում ներառվելու վերաբերյալ հրապարակումը:

«Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակված «Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվել է նաև Հայաստանի Unibank-ը» վերտառությամբ հոդվածում Յունիբանկի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ տվյալ լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր։

Պատասխանելով բանկին ուղղված լրագրողների հարցերին՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Յունիբանկը պատժամիջոցների վերաբերյալ որևէ որոշում կամ ծանուցում չի ստացել, ընդհանրապես իրազեկ չէ նման որոշման գոյության մասին և շարունակում է իր բնականոն աշխատանքը։

Նշենք նաև, որ միջազգային մամուլը, այդ թվում Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ անդամ պետություններին հաստատման համար ներկայացված փաստաթղթին, հրապարակել է, որ ԵՄ-ի նոր փաթեթում ներառված են Տաջիկստանի, Ղրղզստանի և Լաոսի բանկերը: