Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն աշխատանքի է հրավիրում SMM մենեջերի

28.11.2013, 12:48
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն աշխատանքի է հրավիրում SMM մենեջերի:
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն աշխատանքի է հրավիրում SMM մենեջերի
Հիմնական պահանջներն են`
 
- բարձրագույն կրթություն, 
- ակտիվություն բոլոր հիմնական սոցիալական ցանցերում (VK, FB, Twitter և այլն) և այդ ցանցերի աշխատանքի սկզբունքի ընկալում, 
- ցանկալի է գործնական փորձի առկայությունը մարքեթինգի, PR–ի, գովազդի կամ քոմյունիթի–մենեջմենթի ոլորտում,
- հետաքրքրությունների շրջանակում պետք է լինեն կինոն, համացանցը, սոցցանցերը, մարքեթինգն ու PR-ը,  
- գրագետ բանավոր և գրավոր խոսք, 
- օգտատերերի հոգեբանության ըմբռնում, հետաքրքիր տեղեկատվական թեմաներ, կոնտենտ ստեղծելու և այն գրագետ ձևով մատուցելու կարողություն, 
- մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու կարողություն, 
- շփվելու և գործարար կապեր հաստատելու կարողություն, 
- կազմակերպվածություն և նախաձեռնողականություն, 
- պատասխանատվություն, ուշադրություն, ճշտապահություն, թիմում աշխատելու կարողություն, 
- համակարգչային աշխատանքի գերազանց իմացություն և դիզայներական հմտություններ (Photoshop, PowerPoint; HTML, CSS),
- ստեղծագործական մոտեցում, սահմանափակ ժամանակում աշխատելու կարողություն, 
- հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ողջունելի է,
- կայքում խմբերի բաժանորդ/մասնակիցների թվի և տրաֆիկի դինամիկ աճի ապահովում, 
- SMM–առաջխաղացման արդյունավետության վերլուծություն, ծրագրերի շտկում, հաշվետվությունների ձևավորում։ 
 
Պարտավորությունները` 
 
- ռեսուրսների լսարանի մեծացում, 
- աշխատանք գովազդային կրիչների (баннер) փոխանակում իրականացնող ցանցերի հետ, ինչպես նաև CSS մշակում գովազդային կրիչների համար,
- խմբերի և էջերի ստեղծում, ձևավորում և զարգացում սոցիալական ցանցերում, միություններում և բլոգներում` որակյալ կոնտենտի համալրում, տեքստերի մշակում, գրառումների համար համապատասխան լուսանկարների տեղադրում, 
- սոցցանցերի էջերի դիզային բարելավման աշխատանքներ,
- օգտատերերի ակտիվ շարքի ավելացում, նոր բաժանորդների ներգրավում, 
- գովազդային արշավների ընդհանուր բյուջետավորում, 
- հաշվետվությունների նախապատրաստում, 
- խթանող միջոցառումների, խմբերում և էջերում լսարանի ներգրավման մրցույթների կազմակերպում և անցկացում, 
- սոցիալական ցանցի լսարանը կայքում ներգրավելու մեխանիզմների մշակում և ներդրում, 
- համապատասխան միությունների որոնում,  առաջադրված թեմաների ներդրում և տարածում, 
- SMM–առաջխաղացման արդյունավետության վերլուծություն, ծրագրերի շտկում, հաշվետվությունների ձևավորում։ 
 
Ինքնակենսագրությունն ուղարկել` «SMM» նշումով։ 
Հետադարձ կապ. հեռախոս/ֆաքս`52-40-80, 
e-mail: support@arka.am