Պապոյանը հայտնել է, որ բենզինի և դիզվառելիքի գինը նվազել է 15,7% և 14,6%-ով Ադրբեջանից մատակարարումների արդյունքում
ԵՐԵՎԱՆ,23 հունվարի․/ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում հայտնել է բենզինի և դիզվառելիքի գնի նվազման մասին։
«Բենզինի գին
դեկտեմբերի սկիզբ՝ 510 դր/լ
հիմա՝ 430 դր/լ
Տարբերությունը՝ 80 դր/լ կամ -15,7%
Դիզվառելիքի գին
դեկտեմբերի սկիզբ՝ 480 դր/լ
հիմա՝ 410 դր/լ
Տարբերությունը՝ 70 դր/լ կամ -14,6%», - գրել է Պապոյանը։
Նախարարը նաև հայտնել է, որ բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը, որը ևս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք, մոտակա օրերին ևս կսկսի վաճառել այդ վառելիքը՝ ցածր գներով։
2025 թվականի դեկտեմբերի կեսերին Ադրբեջանից Վրաստանի տարածքով երկաթուղով Հայաստան է ժամանել 22 վագոնից բաղկացած շարժակազմ՝ 1218 տոննա Ա95 տեսակի բենզինով։ Հունվարի սկզբին հաղորդվել է, որ ճանապարհին է գտնվում ևս 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք (բենզին և դիզելային վառելիք)։
Ադրբեջանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ։