Рейтинг@Mail.ru
USD
368.26
EUR
417.75
RUB
4.8654
GEL
139.06
2026 թ. հունիսի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ԿԲ-ն այս տարի ութերորդ անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7%

10.12.2024, 12:20
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.00%
ՀՀ ԿԲ-ն այս տարի ութերորդ անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 7%
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.00%:

Ինչպես նաև նվազել է տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.50 % և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.50 %: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 13-րդ անընդմեջ նվազումն է նախորդ տարվա հունիսից, իսկ ութերորդը՝ ընթացիկ տարվա սկզբից։