Рейтинг@Mail.ru
USD
368.26
EUR
417.75
RUB
4.8654
GEL
139.06
2026 թ. հունիսի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

ՌԴ–ն դադարեցրել է Հայաստանից ամբողջ ձկնամթերքի մատակարարումները

Այսօր, 10:37
Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները
ՌԴ–ն դադարեցրել է Հայաստանից ամբողջ ձկնամթերքի մատակարարումները

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև նրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորում:

Այսպիսով, կասեցվել են Հայաստանից ամբողջ ձկնամթերքի մատակարարումները։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ՝ համակարգային խախտումների արդյունքներով, Ռոսսելխոզնադզորը խնդրել էր հայկական կողմին ժամանակավորապես կասեցնել ամբողջ ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են տեսչական ստուգումներին՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ն և «Ինվեստ պլյուս» ՍՊԸ-ն: Նրանց նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։

«Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել է նախնական հաշվետվություն, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումը ու անհրաժեշտ հավաստող նյութերի տրամադրումը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը», - հայտնել են Ռոսսելխոզնադզորում։

Այնտեղ ընդգծել են, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարման համար նախատեսված ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ։