Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Կառավարությունը հաստատել է ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշումը

29.11.2024, 13:08
Կառավարությունը հաստատել է ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ սակագնային արտոնության որոշումը
Կառավարությունը հաստատել է ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշումը, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուները մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն դիմում (համաձայն սույն որոշման հավելվածով նշված N 1 ձևի)՝ կցելով սույն որոշման հավելվածի 3-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը։

Դիմումը և դրան կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։