Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

2025 թ.-ին Հայաստանում արտադրվել է ավելի քան 10 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա. աճը կազմել է 6,7%

Այսօր, 13:56
2025 թվականին Հայաստանում արտադրվել է 10 010,3 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 6,7%-ով ավելի է, քան 2024 թվականին
2025 թ.-ին Հայաստանում արտադրվել է ավելի քան 10 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա. աճը կազմել է 6,7%

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6,7%-ով. արևային կայանները տպավորիչ թռիչք են գրանցել 2025 թվականին Հայաստանում արտադրվել է 10 010.3 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 6,7%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։

Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 33,6%, բաժին է ընկնում ՋԷԿ-երին. արտադրության ծավալը կազմել է 3 360.9 մլն կՎտժ (անկումը՝ 4,4%)։ Հայկական ԱԷԿ-ի բաժինը կազմում է 29,1% (ծավալը՝ 2 914.9 մլն կՎտժ, աճը՝ 3%), իսկ ՀԷԿ-երինը՝ 21% (արտադրության ծավալը՝ 2 106.4 մլն կՎտժ, աճը՝ 2,3%)։

Արևային կայանները (մասնաբաժինը՝ 16,3%) անցյալ տարի արտադրել են 1 626.8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա (աճը՝ 66,9%), իսկ հողմային էլեկտրակայանները (մասնաբաժինը՝ 0,02%)՝ 1.2 մլն կՎտժ (անկումը՝ 3%)։

2023 թվականից սկսած էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառվում են նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի հոսքերը։