Հայկական 26 տնտեսվարող Ռուսաստան ձուկ–ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունի. պետական ծառայություն
03.03.2015,
19:00
Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսավարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է արտահանում իրականացանել, տեղեկացնում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսավարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է արտահանում իրականացանել, տեղեկացնում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
«Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրականացվում են աշխատանքներ նշյալ տնտեսություններում խախտումների վերացման ուղղությամբ, և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո տնտեսավարողները կրկին արտահանում իրականացնելու հնարավորություն կստանան», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանից ձուկ-ձկնամթերքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն վերսկսել է դեռևս 2009թ.-ից: Թվով 24 տնտեսավարող ստացավ արտահանման թույլտվություն, երբ ռուս գործընկերների հետ համատեղ իրականացված շրջայցի արդյունքում պարզվեց՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները լիովին համապատասխանում են ՌԴ կողմից ներկայացվող պահանջներին: Տարբեր ժամանակահատվածներում սահմանային հսկողության կամ իրացման ցանցում կատարված ստուգումների արդյունքում ռուս գործընկերների կողմից հայտնաբերվել են որոշակի խախտումներ, ինչի պատճառով էլ որոշ տնտեսավարողների ժամանակավոր արգելվել էր արտահանում իրականացնել: Այդուհանդերձ, համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, տնտեսություններում առկա թերությունների շտկումներից և համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, տնտեսավարողները կրկին ստացել են արտահանման հնարավորություն:
«Ձուկ-ձկնամթերքի արտահանման գործընթացը շարունակվում է, այս պահի դրությամբ արտահանման հայտ են ներկայացրել նաև նոր տնտեսավարողներ, որևէ արտառոց դեպք չի գրանցվել, լրացուցիչ խոչընդոտներ չկան, և հայկական ձուկ-ձկնամթերքը շարունակում է իրացվել ռուսական շուկայում», – նշել են պետական ծառայությունից։
ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքը 2014 թ.–ին կազմել է 28,6 մլրդ դրամ` ավելանալով 24,6 տոկոսով ($1 – 478,57 դրամ)։–0–