Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱԱԾ–ն կանխել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումների հերթական դեպքը

03.11.2021, 11:38
Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152.560.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ
ԱԱԾ–ն կանխել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտում չարաշահումների հերթական դեպքը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համակարգված օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի, իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մավազակոպճային խառնուրդ, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն: 

Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152.560.000 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ: 

«Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

Տեղեկացնում ենք, որ Ազգային անվտանգության մարմինները նպատակաուղղված պայքարում են պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ ապօրինությունները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու, ինչպես նաև տնտեսական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–