Բիզնեսի համար վարկերի սուբսիդավորումը չի փրկի Հայաստանի տնտեսությունը. Մանասերյան
01.02.2022,
21:41
Տնտեսագետի խոսքով, սուբսիդավորումն ամենապրիմիտիվ մեթոդնէ: Պետությունը կարող է իրականացնել բազմաթիվ նախագծեր ուղղակիորեն, այլ ոչ թե բանկերի միջոցով
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Բիզնեսի համար վարկերի սուբսիդավորումը ելք չէ իրավիճակից: Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ի Telegram ալիքին ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը:
Փետրվարի 1-ին ԿԲ Խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ մինչև 8%:
«Սուբսիդավորումն ամենապրիմիտիվ մեթոդնէ: Պետությունը կարող է իրականացնել բազմաթիվ նախագծեր ուղղակիորեն, այլ ոչ թե բանկերի միջոցով: Ես դեմ չեմ, որ բանկերը փող աշխատեն: Սակայն ճգնաժամային իրավիճակներում, վարկերի գրավչության նվազման և փողերի թանկացման պայմաններում, պետությունը կարող է ինքը շատ բան անել իր գործակալությունների, կառույցների և տեղական մարմինների միջոցով: Սուբսիդավորման պրիմիտիվ մեթոդները չեն փրկի տնտեսությունը», - հայտարարել է Մանասերյանը:
Նա նաև նշել է, որ պետք է թիրախավորել հեռանկարային ուղղությունները, տնտեսության լոկոմոտիվներն ու ուշադրությունը և ռեսուրսները կենտրոնացնել այնպիսի բնագավառների զարգացման վրա, որոնք կարող են իրենց հետևից տանել նաև մյուսները:
«Շատ երկրներում կիրառում են ոչ ստանդարտ միջոցներ, ընդ որում ռիսկեր կան բոլոր նման նախաձեռնություններում: Վստահ չեմ, որ պետությունը կարող է գնալ միայն սուբսիդավորման ճանապարհով, այսինքն՝ սահմանափակ բյուջետային միջոցների փոշիացման ճանապարհով, չէ՞ որ նման դեպքում մեծ ռիսկ կա, որ չեն լուծվի տնտեսության առջև ծառացած խնդիրները», - ասել է տնտեսագետը:
Նա նաև կասկած է հայտնել այն բանի կապակցությամբ, որ կառավարությունը պատրաստ է հաշվի առնել փորձագետների կարծիքը խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ փնտրելու հարցում:-0-