Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

ԵԱԶԲ-ն նախատեսում է ավելացնել Հայաստանի տնտեսություն իրականացվող ներդրումների ծավալները՝ մինչև 700մլն դոլար

07.09.2021, 23:57
Նոր ռազմավարության շրջանակում նախատեսվում է ավելացնել Հայաստանի տնտեսություն իրականացվող ներդրումային միջոցների ծավալները՝ ընթացիկ մոտ 260մլն դոլարից հասցնելով ընդհանուր 600-700մլն դոլարի
ԵԱԶԲ-ն նախատեսում է ավելացնել Հայաստանի տնտեսություն իրականացվող ներդրումների ծավալները՝ մինչև 700մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) նոր ռազմավարության շրջանակում նախատեսում է ավելացնել Հայաստանի տնտեսություն իրականացվող ներդրումների ծավալները։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց ԵԱԶՎ Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

«Հայաստանում որպես միջազգային ֆինանսական ինստիտուտ գործունեություն ծավալելու մեր պլանները շատ հավակնոտ են։ Մենք նոր ռազմավարություն ենք ընդունել այս տարվա հուլիսին և հիմա գտնվում ենք քննարկումների, ըստ երկրների ռազմավարություններն ավարտին հասցնելու փուլում։ Եվ Հայաստանի մասով ռազմավարությունը ևս կընդունվի մինչև տարեվերջ», - ասաց նա։

Պոդգուզովը տեղեկացրեց, որ նոր ռազմավարության շրջանակում նախատեսվում է ավելացնել Հայաստանի տնտեսություն իրականացվող ներդրումային միջոցների ծավալներն՝ ընթացիկ մոտ 260մլն դոլարից հասցնելով ընդհանուր 600-700մլն դոլարի։

«Որպես կանոն, մենք ներդնում ենք որոշակի մուլտիպլիկատիվ արդյունքով, այդ պատճառով հույս ունենք սեփական գործունեության միջոցով ռազմավարական հաջորդ ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսություն ներգրավել ավելի քան 1մլրդ դոլարի միջոցներ», - հայտարարեց նա։

ԵԱԶԲ Վարչության նախագահն ընդգծեց, որ ռազմավարության իրականացումը նախատեսում է աշխատանքի ընդլայնում ոչ միայն ֆինանսական ինստիտուտների հետ։

«Մենք անհրաժեշտ և հնարավոր ենք համարում ավելի ակտիվ ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքի մեջ։ Եվ այստեղ կարևոր են տարբեր նախագծերը գյուղատնտեսության, էլեկտրացանցերի, ճանապարհաշինության ոլորտում։ Օրինակ, մենք երեկ կառավարության ղեկավարության հետ քննարկում էինք Երևանի մետրոպոլիտենի արդիականացման հնարավորությունները», - ասաց նա։

Նրա խոսքով, այս բոլոր նախագծերը խոշոր են և պահանջում են իրականացման ձևաչափ պետություն-մասնավոր հատած գործընկերության, ինչպես նաև նախագծային փորձաքննության ընդլայնման տեսքով, այդ թվում՝ ԵԱԶԲ-ում։

«Այդ պատճառով նման նախագծեր իրականացնելու համար մենք առաջին հերթին գործընկերների կարիք ունենք, լրջորեն ընդլայնելու ենք մեր ներկայությունը Երևանում, ավելացնելու ենք փորձաքննությունն ու այդ կերպ իրականացնենք այն նախագծերը, որոնք ակտուալ են Հայաստանի համար», - ասաց նա։

Հուլիսին հաղորդվում էր, որ Եվրասիական զարգացման բանկը ընդունված 2022-2026թթ․-ի հնգամյա ռազմավարության շրջանակում մտադիր է Հայաստանում իրականացվող ներդրումների համախառն ծավալը հասցնել 500մլն դոլարի։

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում։ Արդեն 15 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը։ ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7մլրդ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն արդյունքով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում։ Բանկն իր գործունեության մեջ առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտի նպատակներով և ESG սկզբունքներով։-0-