Երևանում մեկնարկել են ոսկերչական համաժողովն ու «Ոսկերչություն–2013» տասներորդ ցուցահանդես–վաճառքը
13.12.2013,
18:48
Երևանում մեկնարկել են Հայաստանի ոսկերչության ոլորտի զարգացման արդիական հարցերն ու ոլորտի զարգացման հեռանկարները քննարկող համաժողովը, ինչպես նաև «Ոսկերչություն–2013» տասներորդ ցուցահանդես–վաճառքը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել են Հայաստանի ոսկերչության ոլորտի զարգացման արդիական հարցերն ու ոլորտի զարգացման հեռանկարները քննարկող համաժողովը, ինչպես նաև «Ոսկերչություն–2013» տասներորդ ցուցահանդես–վաճառքը։
Ինչպես միջոցառման բացման ժամանակ ասաց Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ, Երևանի «Գնոնոմ» ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը, եռօրյա համաժողովի հիմնական նպատակն է ոլորտի զարգացմանը նոր ազդակ հաղորդելը, հիմնական ուղղությունների և զարգացման միտումների քննարկումը, Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի անդամակցության համատեքստում ոսկերչական ոլորտի առաջնահերթությունները որոշելը։
«Մենք հետաքրքիր քննարկումներ և կարծիքների փոխանակում ենք ակնկալում, ինչը թույլ կտա ևս մեկ քայլ կատարել Հայաստանում ոսկերչական ոլորտի մակարդակը բարձրացնելու վերաբերյալ գերխնդիրների լուծման ճանապարհին»,– ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա, համաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել ազատ տնտեսական գոտիներում Հայաստանի ոսկերչական ոլորտի զարգացման հարցերը։ Քննարկումներին կմասնակցեն ռուս փորձագետներ, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների և ՊԵԿ–ի ներկայացուցիչները։
Նա նշեց նաև, որ համաժողովի մասնակիցները կքննարկեն ոսկերչական դիզայնի զարգացման ոլորտի միտումները, այդ գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, որի համար մասնագետներ են հրավիրվել Իտալիայից, ինչպես նաև ոսկերչական դիզայնի և 3D-մոդելավորման ոլորտի հայ փորձագետները։
Բացի այդ, անդրադարձ կկատարվի ոսկերչության, ադամանդի մշակման և ոսկյա ժամացույցների արտադրության ոլորտի որակի ապահովման և վերահսկողության հարցին։
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում անցկացվող ցուցահանդեսի մուտքն արժե 500 դրամ։
Համաժողովն ու ցուցահանդեսն անցկացվում են Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի և Երևանի «Գնոնոմ» ոսկերչական գործարանի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման հիմնադրամի և ՀՀ կառավարության աջակցությամբ։
Առաջին անգամ «Ոսկերչություն» ցուցահանդես–վաճառքն անցկացվել է 1998թ.–ին Երևանում։ ($1 –ը` 404,84 դրամ) --0—