Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Եվրամիությունում հաստատել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների 11–րդ փաթեթը

23.06.2023, 14:29
ԵՄ–ն հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 11–րդ փաթեթը. ցանկում կան նաև հայաստանյան ընկերություններ
Եվրամիությունում հաստատել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների 11–րդ փաթեթը
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Եվրամիությունում հաստատել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների 11–րդ փաթեթը։

Ինչպես նշվում է ընդունված փաստաթղթում, «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմում ՌԴ–ի ռազմարդյունաբերական համալիրին ուղղակիորեն աջակցող ընկերությունների ցանկին են» ավելացվել 87 նոր կազմակերպություն, որոնց վրա տարածվում են երկակի նշանակության ապրանքների և առաջատար տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումները։

«Ի հավելում արդեն թվարկված ռուսական և իրանական կազմակերպություններին`այժմ պատժամիջոցները տարածվում են նաև Չինաստանում, Ուզբեկստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում և Հայաստանում գրանցված կազմակերպությունների վրա», – նշվում է փաստաթղթում։–0–