Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ֆինանսների նախարարությունը կներդնի պետական ծախսերի արդյունավետության գնահատման մեխանիզմ

01.02.2024, 10:30
Նախարարը տեղեկացրեց, որ խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում չկան մասնագետներ մոնիտորինգի և վերլուծության ոլորտում, այդ պատճառով միջազգային գործընկերների հետ համատեղ կգործարկվեն վերապատրաստման ծրագրեր
Ֆինանսների նախարարությունը կներդնի պետական ծախսերի արդյունավետության գնահատման մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներդնում է գնահատման և մոնիտորինգի մեխանիզմ, որի շրջանակում գնահատվելու է պետական ծախսերի արդյունավետությունը, ինչը մինչ այժմ չի իրականացվել։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

«Մեզ մոտ կար վերահսողական գործառույթ, որը ստուգում էր իրականացված պետական ծախսերի օրինականությունը, բայց մոնիտորինգ չէր անում, թե ինչպես էին իրագործվում նպատակները, հնարավո՞ր է դրանց հասնել, թե՞ ոչ», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նախքան ծախսերը հաստատելը, նախարարությունում ստուգում էին նախագիծը դրա իրականացման հնարավորության մասով, սակայն նախագծերի վերլուծության մեխանիզմներ չեն եղել դրանց հաստատումից հետո։

Նախարարը տեղեկացրեց, որ խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում չկան մասնագետներ մոնիտորինգի և վերլուծության ոլորտում, այդ պատճառով միջազգային գործընկերների հետ համատեղ կգործարկվեն վերապատրաստման ծրագրեր։–0–