Հայաստանն ու Իրանի Սպահան քաղաքը քննարկում են համագործակցությունը ոսկերչական ոլորտում
17.12.2024,
10:26
էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրենին
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԻԻՀ Սպահան քաղաքի ոսկու և ոսկերչական իրերի արտահանման կոնսորցիումի գործադիր տնօրեն, Սպահան նահանգի Ոսկու, ոսկերչական իրերի, արծաթի և թանկարժեք քարերի արտահանողների և արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Թալայ Մինայիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Կողմերը քննարկել են ոսկերչության ոլորտում երկկողմ համագործակցության, համատեղ արտադրության կազմակերպման և միջազգային այլ շուկաներ պատրաստի արտադրանքն արտահանելու հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանն ընդգծել է նախարարության պատրաստակամությունը համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման գործում։