Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-նոյեմբերին ավեացել է 16,8%-ով

27.12.2022, 11:46
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2022 թվականի հունվար-նոյեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 16,8%-ով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-նոյեմբերին ավեացել է 16,8%-ով
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2022 թվականի հունվար-նոյեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 16,8%-ով, հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8,002.0 մլն. կՎտժ:

Միաժամանակ այս ցուցանիշն այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ավելացել է 17,3%-ով, իսկ 2022 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 19,3%-ով։-0-