Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալները կավելացվեն. Երևանում հուշագիր է ստորագրվել

12.05.2022, 11:44
Հայաստանի և միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման մասին
Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալները կավելացվեն. Երևանում հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին համաձայնություններ են ձեռք բերվել Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալների ավելացման մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Նա նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի այս նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, մասնագետների գնահատականով, ամենաբովանդակալից և համապարփակ փաստաթղթերից է, որի մեջ ներկայացված են բոլոր ոլորտները:

«Ներկայում Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակը խոսում է այն մասին, որ մենք պետք է տնտեսական հարաբերությունների առավել զարգացման մասին մտածենք: Մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների նշանակալի բարձրացմանը»,- ասել է նա:–0–