Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՎԶԵԲ–ի նախագահը խորհուրդներ է տվել Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար

08.09.2022, 15:34
ՎԶԵԲ–ի նախագահ Օդիլ Ռենո–Բասոն Հայաստան, Վրաստան և Ադրբեջան նախատեսված տարածաշրջանային այցից առաջ խորհուրդներ է տվել Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար
ՎԶԵԲ–ի նախագահը խորհուրդներ է տվել Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո–Բասոն Հայաստան, Վրաստան և Ադրբեջան նախատեսված տարածաշրջանային այցից առաջ խորհուրդներ է տվել Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` թե դրա համար կոնկրետ ինչ է պետք անել` Ռենո–Բրասոն հայտարարել է. «Խրախուսել ներդրումները։ Ստեղծել միջավայր, որը կնպաստի դրան, նվազեցնել նախագծերի գործարկման ծախսերը, զարգացնել ենթակառուցվածքը»։

Հայաաստանի կառավարութան ծախսերի միջնաժամկետ ծրագրի շրջանակում 2023–2025թթ.–ին տնտեսական աճի թիրախը սահմանված է 7%, պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 2,5-2,7% –ի սահմանում, ամրագրված է նաև ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը` մինչև 55-56% 2025թ.–ին։

Թվեր և կանխատեսումներ

Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի սահմանում, գնաճը` 4% սահմանում (±1,5%)։ Հայաստանի ԿԲ–ն հունիսին բարելավել է տնտեսության աճի մարտյան կանխատեսումը` 1,6%–ից մինչև 4,9%։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ի երկրորդ եռամսյակում, նախնական գնահատմամբ, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 13%–անոց աճ։

Պետական պարտքի մասին

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի պետական համախսռն պարտքը 2022թ.–ի հունիսի 30–ի դրությամբ կազմել է 9 931.796մլն դոլար` 2021թ.–ի դեկտեմբերի 31–ին գրանցված 9 225.643մլն դոլարի համեմատ։ Ընդհանուր պարտքի կառուցվածքում 6 495.892մլն դոլարը բաժին է հասնում արտաքին պարտքին (ամսվա ընթացքում 37.021 մլն դոլարի անկում), իսկ ներքին պարտքը հունիսին աճել է 388.363մլն դոլարով և կազմել 3 435.905մլն դոլար։–0–