Վերին Լարսում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք. Քերոբյան
03.10.2023,
15:55
Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են. «Պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված»։
Հարցին, թե արդյո՞ք այդ ստուգումները կապված չեն այսօր ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ՝ Քերոբյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել»։
Նախարարը նաև հավելել է, որ հաճախ են նմանատիպ խնդիրներ լինում։ Իսկ թե մոտավորապես ինչքա՞ն բեռնատարի մասին է խոսքը՝ Քերոբյանը նշել է, որ դրա մասին արդեն հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։
Նա նաև ավելացրել է, որ իր տեղակալն արդեն խոսել է ռուսական կողմի հետ։
Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:–0–