Բյուջեից 11.8 մլրդ դրամ է հատկացվել որոշ ճանապարհների հիմնանորոգման համար
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարութանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 11.8 մլրդ դրամ, որը կուղղվի կուղղվի 2 միջպետական, 6 հանրապետական, 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը:
Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի այսօր կառավարության նիստի ժամանակ։
«Այս գումարի շրջանակում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվարկային փաստաթղթերն արդեն պատրաստ են: Նախագիծը հաստատելուց հետո մենք հնարավորություն կունենանք շատ արագ սկսել շինարարական աշխատանքները», – նշեց Տերտերյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ներկայացրեց, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը՝ Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5 կմ հատված՝ Դիլաջանի ոլորաններ, հաջորդը Մ10 միջպետական նշանակության 8.3 կմ հատվածն է:
Նրա խոսքով, հանրապետական նշանակության ճանապարհներից են՝ Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հատվածը, Դաշտավան-Զորակ-Սայաթ Նովա բնակավայրերի ճանապարհը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը մայրուղուն միացնող ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Հ75 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ-անոց հատվածը, Երերուքի տաճար տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կիլոմետրանոց հատվածը, Ստեփանավան համայնքում 8.6 կմ հատվածը, Տ9-19 Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ճանապարհը, Մ5 միջպետական նշանակության ավտճոնապահից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիր տանող 1.7 կմ ճանապարհահատվածը, Սյունիքի մարզի Լծեն ավտոճանապարհը:–0–